դ

Սիրելի ազգակիցներ, ինչպես գիտեք շուտով մոտենում էր Խաչիկ Սահակյանի 100-ամյա հոբելյարը, ու այդ առիթով ցանկանում ենք տեղեկացնել ձեզ այն որոշման մասին, որը տարբեր քննարկումներից հետո կայացրել է մեր ընտանիքը։

Քննարկումները կապված են եղել մասնավորապես նվերների հետ, նրանց, որոնք դուք մեծահոգաբար ու սիրով պատրաստվում եք հանձնել հոբելյարին։

Արդյունքում եկել ենք այն որոշմանը, ինչը վստահ ենք, որ ճիշտ կհամարեք նաև դուք

Շատերդ գիտեք այն այգին, որը երկար տարիներ գեղեցկացրել ու ջերմացրել է թե Խաչիկին ու թե նաև բոլոր նրանց, ովքեր իրենց հաճելի ժամանակն են անկացրել այդտեղ։

Այսօր, ցավոք, նույն այդ այգին գտնվում է անբերակարգ վիճակում և ունի մեծ խնամքի կարիք։

Այգին իր նախնական ու էլ ավելի բարեկարգ վիճակի բերելու համար՝ անհրաժեշտ են ֆինասական լուրջ միջոցներ, առանց որի անհնարին կլինիդրա իրագործումը։

Բոլորոս էլ գիտենք Խաչիկ պապի կապը այգու և առհասարակ բնության հետ, ինչի շնորհիվ է նաև, որ օրեր անց տոնելու ենք նրա արդեն մեկ դար տևողության կյանքը։

Հաշվի առնելով վերոնշյալը դիմում ենք ձեզ՝ առաջարկությամբ, այդ կարևոր և հիշարժան օրով նոր սկիզբ դնենք նաև այգու բերեկարգմանը․ և թող այդ ծնունդը դառնա նաև այգու վերածնոնդ և այդ ժառանգությունը լինի մեր ու մեր սերունդների հետագա կյանքի ծաղկուն ձեռքբերում։

Комментарии

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Больше записей