Իմ անունը Հասմիկ Հակոբյան է։

Ես 102 տարեկան եմ, և հիմա ձեզ մի բան եմ պատմելու,

Որից մեր երկրի բոլոր դիետոլոգների խելքը կթռչի։

Ես ամեն Աստծո օր ուտում եմ նույն չորս մթերքները։

Արդեն 40 տարի է՝ էսպես եմ անում։

Հիմա, նախքան սա անջատելն ու հեռախոսով՝

Ինչ-որ մեկի պարելը նայելուն վերադառնալը,

Թույլ տվեք մի բան ասել։

Ես յոթ բժշկի եմ թաղել։

Յոթ բժշկի։

Բոլորն էլ լավ մարդիկ էին։

Շատ խելացի։

Եվ նրանցից ամեն մեկն ինձ ասում էր, որ սխալ եմ սնվում։

1985 թվին բժիշկ Պետրոսյանն ինձ ասաց, որ խոլեստերինս շատ բարձր է։

Ասաց, որ պետք է դադարեմ ձու ուտել։

Նստեցրեց ինձ ինչ-որ ցածր յուղայնությամբ դիետայի վրա։

Մի ամբողջ աղյուսակ տվեց՝ կանաչ ու կարմիր մթերքներով։

Ինձ հետ էնպես էր խոսում, կարծես առաջին դասարանցի լինեի, որը պարզ բաներ չի հասկանում։

Գիտե՞ք հիմա որտեղ է բժիշկ Պետրոսյանը։

Թոխմախի գերեզմանոցում։

247-րդ հողակտորում։

Մահացավ 71 տարեկանում։

Ուժեղ ինսուլտից։

Իսկ ես դեռ այստեղ եմ։

Դեռ ուտում եմ իմ ձվերը։

Եկեք պատմեմ, թե ինչ եմ ուտում ամեն Աստծո օր։

Առանց բացառությունների։

Ոչ մի բազմազանություն։

Առաջին մթերքը։

Կարագով տապակած երեք ամբողջական ձու։

Ոչ թե միայն սպիտակուցը։

Ամբողջական ձու։

Դեղնուցով և մնացած ամեն ինչով։

Կյանքը հենց դեղնուցի մեջ է։

40 տարի ինձ ասում էին, որ ձուն ինձ կսպանի։

Խոլեստերին ունի, ասում էին։

Սրտի հիվանդություն կառաջացնի, ասում էին։

Ասում էին՝ ռուսական ռուլետկա ես խաղում։

Դե ինչ, 1963 թվականից սկսած`

Oրը երեք անգամ ես քաշում եմ էդ ձգանը,

Եվ դեռ կանգնած եմ այստեղ՝

102 տարեկանում, մինչդեռ նրանք բոլորը հողի տակ են։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչ կա ձվի մեջ։

Ամեն ինչ, ինչ պետք է ճուտիկին՝ մեծ հավ դառնալու համար։

Դա կատարյալ սնունդ է։

Աստված այն փաթեթավորել է կճեպի մեջ ու ասել․

— «Ահա, սա այն ամենն է, ինչ քեզ պետք է»։

Բայց սպիտակ խալաթով ինչ-որ մեկը որոշեց,

Որ Աստծուց խելացի է․․

Եվ հիմա մենք ունենք մարդիկ, որոնք ստվարաթղթե՝

Տուփերից ձվի սպիտակուց են խմում,

Իսկ դեղնուցը դեն են նետում,

Դեն են նետում ամենալավ մասը։

Դա նույնն է, որ մեքենա առնես,

Ու շարժիչը շպրտես աղբամանը։

Ես իմը տապակում եմ իսկական կարագով։

Ոչ թե մարգարինով։

Ոչ էլ էն քիմիական սփրեյով,

Որ ծախում են բալոններով։

Կովի կաթից ստացած մաքուր կարագով։

Էնպես, ոնց որ պետք է լիներ։

Երկրորդ մթերքը։

Կես կիլոգրամ աղացած տավարի միս։

Ամեն Աստծո օր։

Կես կիլոգրամ։

80-ը 20-ի հարաբերակցությամբ։

Դա նշանակում է 80 տոկոս միս, 20 տոկոս ճարպ։

Ինձ ասում էին, որ կարմիր միսը քաղցկեղ է առաջացնում։

Ասում էին, որ աղիների քաղցկեղ կունենամ,

Սրտի հիվանդություն, կամ էլ հավանաբար՝

Ինքնաբերաբար կայրվեմ ու կվերանամ։

Ես ասացի․

— «Բժիշկ ջան, տատս ամբողջ կյանքում ամեն օր տավարի միս է կերել։

Մայրս իր ամբողջ կյանքում՝

Ամեն օր տավարի միս է կերել։

Ես էլ իմ ամբողջ կյանքում եմ՝

Ամեն օր տավարի միս կերել։

Ոչ մեկիս մոտ էլ քաղցկեղ չեղավ։

Միգուցե դուք մե՞զ ուսումնասիրեք,

Փոխանակ էն առնետներին նայեք,

Որոնց անընդհատ շաքարով եք կերակրում»։

Գիտե՞ք, թե ինչ կա տավարի մսի մեջ։

Այն ամենը, ինչ ձեր մարմինն աղերսում է ձեզանից։

Երկաթ, B12 վիտամին, ցինկ, կրեատին, կարնիտին։

Էն ամենը, ինչ դեղատներում՝

Փորձում են ձեզ վրա սրվակներով ծախել՝

Հազարավոր դրամներով։

Ձեր մարմինը հենց սրանից է սարքված։

Ձեր մկանները, ձեր արյունը, ձեր ուղեղը։

Ամեն ինչ կառուցված է նույն նյութերից,

Ինչ կա էդ տավարի մսի մեջ։

Ես այն շատ պարզ եմ եփում։

Ուղղակի աղացած միսը թուջե թավայի մեջ՝

Տապակում եմ աղով։

Ոչ մի բաղադրատոմս։

Ոչ մի սոուսներ։

Աշխարհի տարբեր ծայրերից բերված՝

47 տեսակ համեմունքներ պետք չեն։

Ընդամենը միս և աղ։

Ուզու՞մ եք իմանալ, թե ինչու։

Որովհետև կովը հրաշք մեքենա է։

Նա խոտ է ուտում։

Ընդամենը խոտ, և դա վերածում է՝

Մկանի, պրոտեինի, ուժի։

Վերցնում է արևի լույսն ու հողը,

Եվ սարքում է մի բան, ո

Ոը մարդ արարած է կերտում։

Իսկ մենք էստեղ մուլտֆիլմի հերոսների՝

Նկարներով տուփերից փաթիլներ ենք՝

Ուտում ու զարմանում, թե խի ենք մեզ՝

35 տարեկանում ջարդված զգում։

Երրորդ մթերքը․․..

Վեց հատ փոքր կարտոֆիլ:

Կճեպով խաշած: Ու վերջ:

Ինձ ասում էին, որ ածխաջրերը վատ են:

Ասում էին, որ շաքարային դիաբետ կունենամ:

90-ականների մութ ու ցուրտ տարիներին՝

Ինձ նստեցրին ինչ-որ՝

Անածխաջուր դիետայի վրա,

Ու ես երեք շաբաթ ինձ էնպես էի զգում,

Կարծես վրայովս «Կամազ» էր անցել:

— «Այս ամենը գրողի ծոցը գնա»

Զայրացած ասացի ես ու վերադարձա իմ կարտոֆիլին:

Գիտե՞ք, թե ինչ է կարտոֆիլը:

Դա հողի էներգիան է:

Դա այն է, ինչը երկրաշարժից ու՝

Պատերազմից հետո մարդկանց ողջ էր պահում:

Երկրորդ համաշխարհայինի ժամանակ էլ՝

Զինվորներն են դրանով ողջ մնացել:

Դա է ինձ ողջ պահել մեր դժվար ու՝

Սոված տարիներին, երբ ուրիշ ուտելու բան չկար:

Հիմա մարդիկ էնքան են վախենում ուտելիքից:

Հաշվում են մակրոները, հեռախոսով՝

Ծրագրեր են քաշել, ամեն ինչը գրամներով՝

Կշռում են էն փոքր կշեռքներով,

Կարծես թմրաբիզնեսով են զբաղվում:

Իսկ ես ուղղակի վեց հատ կարտոֆիլ եմ խաշում ու ուտում:

Տատս էլ էր նույն բանն անում:

Նա ապրեց մինչև 96 տարեկան:

Չորրորդ մթերքը:

Չեռացրած կաթ:

Մի մեծ բաժակ ամեն ուտելու հետ:

Միանգամից կովի կրծքից:

Չպաստերիզացված:

Չհոմոգենացված:

Ոչ մի բան խառնած չի:

Սրա վրա իրենք իսկապես գժվում են:

Չեռացրած կաթը վտանգավոր է, ասում են իրենք:

Բակտերիաներ ունի, ասում են:

Գիտե՞ք ուրիշ ինչն ունի բակտերիաներ:

Ձեր ամբողջ տերով թաղած մարմինը:

Դուք ավելի շատ բակտերիա եք, քան մարդ:

Ձեր աղիքներում պետք է բակտերիաներ լինեն:

Դա հենց այդպես էլ աշխատում է:

Ես չեռացրած կաթ եմ խմում վեց տարեկանից:

Արդեն 96 տարի է խմում եմ այդ իբր վտանգավոր կաթը:

Դեռ սպասում եմ, թե էդ վտանգը երբ է ի հայտ գալու:

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչ կա թարմ կաթի մեջ:

Ֆերմենտներ, պրոբիոտիկներ,

Ճարպալուծվող վիտամիններ:

Էն ամենը, ինչը ոչնչանում է,

Երբ այն եռացնում են բարձր ջերմաստիճանի տակ,

Ու սարքում են սպիտակ ջուր:

Իսկական կաթը թանձր է:

Վրան սերուցք է կապում:

Ինքն իրական համ ունի:

Ինքը կենդանի է:

Էն, ինչ ծախում են խանութներում, մեռած է։

Եփել են, առանձնացրել, հոմոգենացրել,

Իրար են կպցրել Ֆրանկենշտեյնի հրեշի պես,

Ու դրան կաթ են անվանում։

Իսկ ես դրան թանկարժեք ջուր եմ ասում։

Չորս մթերք ամեն Աստծո օր։

Նախաճաշ․ երեք ձու, երկու կարտոֆիլ,

Մի բաժակ կաթ։

Ճաշ․․․

Քառորդ կիլոգրամ աղացած տավարի միս,

Երկու կարտոֆիլ, մի բաժակ կաթ։

Ընթրիք․ երեք ձու, քառորդ կիլոգրամ՝

Աղացած տավարի միս,

Երկու կարտոֆիլ, մի բաժակ կաթ։

Ոչ մի միջանկյալ ուտեստ։

Ոչ մի քաղցրավենիք։

Ոչ մի շեղում։

Ոչ մի բազմազանություն։

Ու մինչև ձեր խոսելը ասեմ,

Հա, գիտեմ, որ տաղտկալի է։

Գիտե՞ք ուրիշ ինչն է ձանձրալի։

102 տարեկան լինելն ու դեռ կարողանալ՝

Քայլել, մտածել և ինքնուրույն ինձ խնամելը։

Գիտե՞ք ինչն է հետաքրքիր։

60 տարեկան լինելն ու օրը՝

Մթնեցնելու համար 12 տեսակ դեղ խմելը։

Ահա մի բան, որի մասին՝

Ոչ մեկը չի ուզում ձեզ ասել։

Ձեր մարմնին բազմազանություն պետք չէ։

Նրան սննդարար նյութեր են պետք։

Մեզ էն սուտն են կերցրել,

Թե առողջ լինելու համար՝

47 տարբեր մթերք է պետք ուտել։

Թե իբր էկզոտիկ երկրներից բերված՝

Սուպերֆուդեր են պետք։

Թե հավելումներ են պետք սրա համար,

Փոշիներ էլ՝ նրա համար։

Էս ամենը սարքված է, որ ձեզ բան ծախեն։

Ձեր մեծ-մեծ տատն ամեն օր նույն բանն էր ուտում։

Գյուղացիների կանայք սերնդեսերունդ

Նույն բանն էին ուտում։

Նրանք ուժեղ էին։

Նրանք երեխաներ էին մեծացնում,

Հողամասում աշխատում էին,

Բոլորին ողջ էին պահում։

Իսկ հիմա մարդիկ շաբաթվա մեջ՝

73 տարբեր բան են ուտում,

Բայց մի հարկ աստիճան՝

Չեն կարողանում բարձրանալ՝

Առանց շնչակտուր լինելու։

Խնդիրը բազմազանության պակասը չէ։

Խնդիրն իսկական ուտելիքի պակասն է։

Ահա թե ինչ է եղել իրականում։

1950-ականներին ինչ-որ մի գիտնական որոշեց,

Որ ճարպը թշնամի է։

Նրանք ոչ մի ապացույց չունեին։

Ուղղակի որոշեցին։

Այնպես որ, բոլորին ասացին,

Որ էլ ճարպ չուտեն, էլ ձու չուտեն,

Տավարի միս չուտեն, կարագ չուտեն:

Եվ ինչո՞վ դրանք փոխարինեցին:

Շաքարավազով, վերամշակված ածխաջրերով,

Բուսական յուղերով, քիմիական աղբով:

Եվ ի՞նչ եղավ:

Բոլորը գիրացան:

Բոլորը հիվանդացան:

Շաքարային դիաբետը շատացավ:

Սրտի հիվանդությունները շատացան:

Քաղցկեղը շատացավ:

Բայց արդյո՞ք նրանք կանգնեցին,

Ու ասացին, թե միգուցե՝

Սխալվել էին ճարպի հարցում:

Ոչ:

Նրանք ավելի համառեցին:

Նրանք նոր դիետաներ հորինեցին:

Ցածր ածխաջրերով, կետո,

Պալեո, վեգան, մսակերների:

Հիմա բոլորը ինչ-որ դիետա ունեն:

Բոլորը ծախելու գիրք ունեն,

Առաջ տանելու ծրագիր ունեն,

Հավելումների մի ամբողջ շարք:

Իսկ մարդիկ ավելի հիվանդ են, քան երբևէ:

Ես 102 տարեկան եմ:

Ես տեսել եմ, թե ոնց է էս ամբողջ կրկեսը խաղարկվում:

Եվ ես կասեմ ձեզ, թե ինչ եմ սովորել:

Ամենաերկար ապրող մարդիկ շատ պարզ են սնվում:

Ոչ բարդ: Ոչ էկզոտիկ:

Պարզ:

Իմ ընկեր Գևորգը մահացավ՝

Անցյալ տարի 101 տարեկանում:

60 տարի շարունակ ամեն օր՝

Վարսակի շիլա և սարդինա ձուկ էր ուտում:

Այդքանը:

Նախաճաշին վարսակի շիլա:

Ճաշին սարդինա:

Թեթև ընթրիք:

Բոլորը մտածում էին, որ նա գժվել է:

Իսկ նա բոլորից երկար ապրեց:

Իմ ամուսին Ռուբենը,

Աստված հոգին լուսավորի,

Ապրեց մինչև 95 տարեկան:

50 տարի շարունակ ամեն Աստծո օր՝

Նույն նախաճաշն էր անում:

Երկու ձու և տապակած հաց:

Նույն բանը:

Երբեք չէր փոխում այն:

Մարդիկ զարմացած հարցնում էին նրան:

— «Չե՞ս ձանձրանում:»

Նա ժպտալով պատասխանում էր:

— «Ձանձրանո՞ւմ: Ես ողջ եմ:

Դա արդեն բավականին հետաքրքիր է:»

Իմ ճանաչած ամենաերջանիկ ծերերը,

Նրանք, ովքեր ապրել են 95-ից ավել,

Բոլորը մեկ ընդհանուր բան ունեն:

Նրանք գտել են մի բան,

Որն աշխատում է, և կառչել են դրանից:

Նրանք ամեն նոր նորաձևության հետևից չէին ընկնում:

Նրանք յուրաքանչյուր 5 տարին մեկ՝

Նորից չէին հայտնագործում իրենց:

Նրանք անընդհատ չէին փնտրում կատարյալ դիետա:

Նրանք գտել էին իրենց չորս,

Հինգ կամ վեց մթերքները և՝

Ուտում էին դրանք՝

Ամեն գրողի տարած օր,

Մինչև իրենց մահը:

Եվ գիտե՞ք ինչ:

Նրանք մահացան ուշ:

Շատ ուշ:

Պահպանելով իրենց բանականությունն,

Ու արժանապատվությունը:

Հիմա ես ձեզ մի բան եմ ասելու,

Որը ձեր դուրը չի գալու..․

Ուտելիքը գործի միայն կեսն է:

Կարող ես ամեն օր ուտել իմ նշած՝

Չորս մթերքները, բայց եթե հոգիդ փտած է,

Միևնույն է, կհիվանդանաս:

Ես տեսել եմ նման բաներ:

80-ականներին մեր փողոցի ներքևում՝

Մի մարդ էր ապրում՝ անունը Վարդան:

Առողջության մասին բոլոր գրքերը կարդացել էր:

Մաքուր էր սնվում:

Ամեն օր մարզվում էր:

Ամեն ինչ ճիշտ էր անում:

Մահացավ 68 տարեկանում:

Քաղցկեղից:

Ուզո՞ւմ եք իմանալ, թե իրականում՝

Ինչը սպանեց նրան:

Դառնությունը:

40 տարի շարունակ նա զայրացած էր՝

Իր եղբոր վրա՝ ժառանգության հետ կապված՝

Ինչ-որ վեճի պատճառով:

Այդ ատելությունն իր հետ ման էր գալիս,

Ոնց որ քարերով լի մեջքապայուսակ լիներ:

Քաղցկեղը չսպանեց Վարդանին:

Ատելությունը սպանեց:

Քաղցկեղն ընդամենը միջոցն էր:

Ահա թե ինչն է իրականում ձեզ ողջ պահում:

Արթնանալու նպատակ ունենալը:

Ես ամեն առավոտ արթնանում եմ՝

Ժամը հինգն անց կեսին:

Ինչո՞ւ:

Որովհետև անելու գործեր ունեմ:

Այգի ունեմ խնամելու:

Հարևան ունեմ, ում պետք է՝

Օգնեմ ցանկապատը սարքել:

Մի ծոռնուհի ունեմ՝ Մարթան,

Ով ամեն երեքշաբթի զանգում է ինձ:

Ես ապրելու պատճառներ ունեմ:

Սիրելու մարդիկ ունենալը:

Դուք չեք կարող այս կյանքը միայնակ ապրել:

Դուք դրա համար չեք ստեղծվել:

Ձեզ մարդիկ են պետք,

Իրական մարդիկ, ոչ թե՝

Հետևորդներ կամ լայքեր, այլ մարդիկ:

Մարդիկ, ովքեր նստում են ձեր կողքին,

Երբ դուք վախեցած եք:

Մարդիկ, ովքեր ասում են ձեր երեսին,

Երբ դուք հիմարություններ եք անում:

Մարդիկ, ովքեր ներկա են գտնվում ձեր կյանքում:

Սրտում խաղաղություն ունենալը:

Ներեք մարդկանց:

Ես լուրջ եմ ասում:

Ներեք նրանց:

Ոչ թե որովհետև նրանք արժանի են դրան,

Այլ որովհետև դուք եք արժանի խաղաղության:

Ես տարիներ առաջ ներեցի մորս:

Նա կոպիտ կին էր, իսկ երբ՝

Նյարդային էր լինում, սառն էր դառնում:

Ես տասնամյակներ շարունակ դրա համար՝

Զայրույթ էի կրում իմ մեջ:

Գիտե՞ք, թե ինչ եղավ, երբ ես նրան ներեցի:

Նրա արարքների մեջ ոչինչ չփոխվեց,

Բայց իմ ներսում կրած բեռն ամբողջովին փոխվեց:

Ես ինձ ավելի թեթև զգացի:

Ես ազատվեցի:

Ծիծաղել անգամ այն ժամանակ, երբ ցավում է:

Կյանքը ցավոտ է լինելու, դա հաստատ է:

Դուք մարդկանց եք կորցնելու:

Դուք ձախողվելու եք ինչ-որ հարցերում:

Դուք վախենալու եք:

Բայց եթե կարողանաք թեկուզ մի փոքր՝

Ծիծաղել, կկարողանաք վերապրել այդ ամենը:

Ես թաղեցի ամուսնուս 10 տարի առաջ,

Իմ Ռուբենին:

Կյանքիս սերը 68 տարի շարունակ:

Թաղումից հաջորդ օրը՝

Ես նստած էի խոհանոցում,

Ու երեխայի պես լաց էի լինում:

Թոռնուհիս ներս մտավ,

Տեսավ ինձ այնտեղ ու չգիտեր ինչ ասել:

Նայեցի նրան և արցունքների միջից՝

Ժպտալով ասացի․․

— «Նա միշտ ասում էր, որ առանց իրեն ես կկորչեմ,

Պարզվում է՝ ճիշտ էր ասում:»

Մենք երկուսս էլ ծիծաղեցինք:

Հետո լաց եղանք, ու հետո նորից ծիծաղեցինք:

Հենց այսպես պետք է ապրել:

Ես 102 տարեկան եմ:

Ինձ շատ ժամանակ չի մնացել:

Կարող է մի տարի լինել, կարող է՝

Մի ամիս լինել, կարող է և վաղը լինել:

Ուստի ես ձեզ մի բան ուղիղ կասեմ:

Դուք վատնում եք ձեր կյանքը:

Ոչ նրա համար, որ սխալ ուտելիք եք ուտում,

Թեև հավանաբար այդպես է:

Դուք վատնում եք այն, որովհետև սպասում եք:

Սպասում եք, որ առողջանաք, նոր սկսեք ապրել:

Սպասում եք, որ շատ փող ունենաք,

Նոր ճամփորդության գնաք:

Սպասում եք, որ նիհարեք,

Նոր ինչ-որ մեկին ժամադրության հրավիրեք:

Սպասում եք ինչ-որ մի օրվա:

Թույլ տվեք ասել այդ ինչ-որ մի օրվա մասին:

Այն գոյություն չունի:

Ես մի ընկերուհի ունեի, անունը՝ Սիրանուշ:

Լավ կին էր:

60-ականներին ինձ հետ՝

Կապի հանգույցում էր աշխատում:

Միշտ խոսում էր թոշակի անցնելու,

Ու Սևանի ափ տեղափոխվելու մասին,

Որ փոքրիկ փուռ կբացեր,

Ու ամեն օր գաթա կթխեր:

Երազանքով տարված հաճախ կրկնում էր:

— «Եվս տասը տարի, ու նոր ես կսկսեմ ապրել:»

Գիտե՞ք, հիմա որտեղ է Սիրանուշը:

Հողի տակ:

Մահացավ 62 տարեկանում,

Թոշակի գնալուց երկու տարի առաջ:

Այդպես էլ Սևանի ափ չհասավ:

Այդպես էլ փուռ չբացեց:

Այդպես էլ այդ գաթաները չթխեց:

Քառասուն տարի նա սպասեց,

Թե երբ է ապրելու:

Մի եղեք Սիրանուշի պես:

Ուզո՞ւմ եք իմանալ, թե ինչու եմ՝

Ամեն օր նույն 4 մթերքներն ուտում:

Բանը միայն առողջությունը չէ,

Բանն ազատությունն է:

Երբ պարզեցնում եք ձեր ուտելիքը,

Պարզեցնում եք ձեր կյանքը:

Ես իմ մտավոր էներգիան չեմ վատնում՝

Որոշելու վրա, թե ինչ ուտեմ:

Ժամանակ չեմ վատնում խանութներում՝

47 տարբեր բաղադրիչներ փնտրելու վրա:

Ես փող չեմ վատնում թանկարժեք ուտելիքների վրա:

Ես արթնանում եմ, հստակ գիտեմ,

Թե ինչ եմ ուտելու, ուտում եմ,

Ու շարունակում իմ օրը:

Այդ պարզությունն ինձ՝

Տարածություն է տալիս նրա համար,

Ինչն իրականում կարևոր է:

Ժամանակ մարդկանց հետ՝

Անցկացնելու համար, ժամանակ՝

Այգում աշխատելու համար, մտածելու,

Եվ պարզապես ապրելու համար:

Դուք՝ այսօրվա մարդիկդ,

Խեղդվում եք ընտրությունների մեջ:

Խանութներում 600 տեսակի փաթիլներ ունեք:

Ուտելիքի առաքման ծառայություններ ունեք:

Հեռախոսի մեջ ծրագրեր ունեք,

Որոնք ըստ ձեր ԴՆԹ-ի ասում են, թե ինչ ուտեք:

Ու դուք ավելի խճճված եք, քան երբևէ:

Ավելի սթրեսի մեջ եք, քան երբևէ:

Ավելի անառողջ եք, քան երբևէ:

Գիտե՞ք ինչու:

Որովհետև փորձում եք բարելավել մի բան,

Որը դրա կարիքը չունի:

Սնունդը պարզ բան է:

Ձեզ սպիտակուց է պետք:

Ճարպ է պետք:

Մի քիչ էլ ածխաջուր է պետք:

Ձեզ հանքանյութեր ու վիտամիններ են պետք:

Ու վերջ:

Երեք ձուն, կես կիլոգրամ տավարի միսը,

Վեց կարտոֆիլն ու չեռացրած կաթը՝

Ձեզ տալիս են այդ ամենը:

Մնացած ամեն ինչն ուղղակի աղմուկ է:

Եթե կարողանայի վերադառնալ ՝

Ան ժամանակները, երբ 30 տարեկան էի,

Ահա թե ինչ կասեի ինձ․․

Հերիք է ընկնես այս ամենի հետևից:

Հերիք է վազես ավելի շատ փողի,

Ավելի բարձր պաշտոնի,

Ավելի շատ նվաճումների հետևից:

Ես չափազանց շատ տարիներ եմ վատնել՝

Արտաժամյա աշխատելով,

Ամեն գիշեր դասերի պլանները՝

Տուն բերելով, բաց եմ թողել՝

Սեփական երեխաներիս հետ ընթրիքները,

Երբ մինչև ուշ գիշեր նստած՝

Տետրեր էի ստուգում,

Բաց եմ թողել աղջկաս պարի համերգները:

Բաց եմ թողել կարևոր տարեդարձները:

Հանուն ինչի՞:

Մի քիչ ավել աշխատավարձի՞:

Տնօրենի գովասանքի՞:

Հիմա դրանցից ոչ մեկը նշանակություն չունի:

Ոչ մեկը:

Կարևորն այն է, որ ես բաց թողեցի այդ պահերը, ու հիմա դրանք հետ բերել չեմ կարող:

Սնվեք պարզ:

Ես իմ չորս մթերքները գտա 63 տարեկանում:

Երանի 23-ում գտած լինեի:

Պատկերացրեք, թե քանի տարի եմ վատնել աղբ ուտելով:

Պատկերացրեք, թե որքան էներգիա եմ վատնել հիվանդանալու, հոգնելու ու գլուխս ծանր զգալու վրա:

Գտեք ձեր չորս մթերքները:

Կերեք դրանք ամեն օր:

Ու շարունակեք ապրել ձեր կյանքով:

Սիրեք մարդկանց, քանի դեռ նրանք այստեղ են:

Ես շատ երկար սպասեցի մարդկանց ասելու համար, որ սիրում եմ իրենց:

Մտածում էի, թե դեռ ժամանակ կլինի:

Քրոջս՝ Մարգարիտի հետ ինչ-որ հիմար ու անիմաստ բանի համար կռվեցինք, երբ դեռ քառասունականների մեջ էինք:

Երեք տարի իրար հետ չխոսեցինք:

Նա հանկարծամահ եղավ 53 տարեկանում, ուղեղի անևրիզմայից:

Ես այդպես էլ չհասցրի ամեն ինչ ուղղել:

Ես այդպես էլ չհասցրի նրանից ներողություն խնդրել:

Ես այդպես էլ չհասցրի ասել նրան, որ սիրում եմ իրեն:

Իմ պես մի եղեք:

Ասեք դա հենց հիմա, այսօր, ոչ թե ինչ-որ մի օր:

Բաց թողեք ատելությունը:

Կյանքը չափազանց կարճ է վիրավորանք պահելու համար, չափազանց կարճ է զայրացած մնալու համար, չափազանց կարճ է հաշիվներ մաքրելու համար:

Ներեք մարդկանց, ոչ թե նրանց համար, այլ ձեզ համար:

Որովհետև այդ ատելությունը թույն է, և այն խմողը հենց դուք եք:

Ես 102 տարեկան եմ:

Ես ապրել եմ երկու համաշխարհային պատերազմների ժամանակ:

Տեսել եմ մեր երկրի բոլոր ղեկավարներին ու նախագահներին:

Տեսել եմ, թե ինչպես է աշխարհը փոխվում այնպես, որ նույնիսկ չէի էլ կարող պատկերացնել:

Բայց որոշ բաներ չեն փոխվում:

Ձեր մարմնին իսկական սնունդ է պետք:

Ձեր սրտին իսկական մարդկային կապ է պետք:

Ձեր հոգուն իսկական նպատակ է պետք:

Այսքան բան:

Ամբողջ գաղտնիքն այս է:

Մնացած ամեն ինչը՝ դիետաների գրքերը, հավելումները, զանազան հնարքները, օպտիմալացումը, պարզապես շեղող բաներ են:

Կերեք ձեր չորս մթերքները:

Սիրեք ձեր հարազատներին:

Ներեք ձեր թշնամիներին:

Գտեք ձեր նպատակը:

Եվ ի սեր Աստծո, հերիք է սպասեք:

Չկա իդեալական ժամանակ:

Չկա ինչ-որ մի օր:

Կա միայն հենց հիմա:

Ես ամեն օր նույն չորս մթերքներն եմ ուտում,

Որովհետև դա աշխատում է:

Որովհետև դա պարզ է:

Որովհետև դա ինձ էներգիա և՝

Պարզամտություն է տալիս անելու այն,

Ինչն իրականում կարևոր է:

Բժիշկները չեն կարողանում դա՝

Բացատրել, որովհետև նրանք․․․

բարդություններ են փնտրում:

Նրանք փնտրում են գաղտնի հավելումներ, կախարդական չափաբաժիններ, թաքնված հնարքներ:

Բայց ոչ մի հնարք էլ չկա:

Կա միայն իսկական ուտելիք, իսկական սեր և իսկական ներկայություն:

Սա է գաղտնիքը:

Եվ այն ամբողջ ընթացքում եղել է հենց ձեր աչքի առաջ:

Իսկ հիմա գնացեք ու կերեք ձեր ձվերը:

Ու զանգեք ձեր մայրիկին:

Հասմիկ Հակոբյան, 102 տարեկան:

Դեռ այստեղ եմ:

Դեռ պինդ եմ ու առողջ։

Բաժանորդագրվեք այս ալիքին և մի մոռացեք հավանել ու տարածել հոլովակը:

Комментарии

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *

Больше записей